Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Ах, ты еще и поешь!

Ах, ты еще и поешь!
16.09.2023 | 08:15

Նիկոլն ասել է. «Snoop Dog-ին բերում ենք Հայաստան, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրում է, կա, ու զարգանում է»:

Կեցցե՜ Snoop Dog-ը, որ պետք է փրկի Հայաստանը:

Դե արի ու մի ասա՝ ա՛յ ԿԼՈՈՒՆ: Սրանք երկրի ղեկավարի մտքե՞ր են:

Հայաստանին ուժեղ, խելացի, թշնամուն կոտրող և ծնկի բերող, արտաքին աշխարհի ղեկավարների հետ հավասարը հավասարին հարաբերվող, հայրենասեր ղեկավար է պետք, որ որևէ մեկը չհամարձակվի մտածել՝ Հայաստանը չկա, կոտրվել և ծնկի է եկել:

Քո նման ծնկածի օրոք դեռ լավ է, որ այդպես են մտածում:

Snoop Dog-ով նման հարցե՞ր ես լուծում, այ վախվորած:

Այստեղ են ասել՝ «Ах, ты еще и поешь»!

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ